fbpx
Աշխարհ

Կիմ Չեն Ընի եղբոր սպանության գործով երկրորդ մեղադրյալն ազատվել է

Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով դատապարտված վիետնամուհի Դոան Թհի Հուոնգը ազատվել է՝ բանտում անցկացնելով 2,5 տարուց քիչ պակաս: Այս մասին հայտնել են Վիետնամի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները: Ավելի վաղ սպանության մեղադրանքը վերաորակվել էր «վտանգավոր միջոցով» մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքի: Ընթացիկ տարվա ապրիլին դատարանը նրան դատապարտել էր 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման: Այս մասին հայտնում է DW-ը:

Հոունգը և Ինդոնեզիայի քաղաքացի Սիտի Այսիան, որոնք անցնում էին Կիմ Չեն Նամի սպանության գործով, կալանավորված էին փաստացի հանցագործության կատարման պահից: Նրանք մեղադրվում էին 2017 թվականի փետրվարին Կուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն նամին սպանելու մեջ՝ նրա դեմքին ցողելով նյարդակաթվածահարող մարտական թունավոր նյութ՝ VX պարունակող լուծույթ:

Երկու մեղադրյալն էլ պնդում էին, որ անմեղ են և խաբեության ու հյուսիսկորեացի գործակալների սադրանքի զոհ են դարձել: Նրանց խոսքով՝ իրենք կարծում էին, թե մասնակցում են զվարճալի հեռուստածրագրի և չէին կասկածում, որ հեղուկը, որը ցողել են տղամարդու դեմքին, թունավոր է: Մեղադրյալներից մեկը նշել էր, որ այդ աշխատանքի համար 85 եվրո հոնորար է ստացել:

Մարտին հենց դատարանի դահլիճում ազատ էր արձակվել ամբաստանյալներից 26-ամյա Սիթի Այսիան Ինդոնեզիայից։ Պետմեղադրողը անսպասելի հանել էր նրա մեղադրանքը, նույն օրը աղջիկը վերադարձել էր հայրենիք։ Դատախազությունը սկզբում հրաժարվում էր հանել Հուոնգի դեմ մեղադրանքը, բայց ապրիլի 1-ին այն մեղմեց՝ սպանության մեղադանքը փոխարինելով «վտանգավոր միջոցով» մարմնական վնասվածք հասցնելով: Այս մեղադրանքով Մալայզիայում նախատեսված է մինչև 10 տարվա ազատազրկում, մինչդեռ սպանության համար՝ մահապատիժ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ