fbpx
Աշխարհ

Կիմ Չեն Ընը կարող Է հանդիպում անցկացնել Սի Ցզինպինի հետ

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վիետնամից հայրենիք վերադառնալու ճանապարհին կարող Է հանդիպում անցկացնել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Նրա տվյալներով՝ Կիմ Չեն Ընը Վիետնամից կմեկնի մարտի 2-ի առավոտյան և հայրենիք վերադարձի ճանապարհին կանգառ կկատարի Պեկինում: Այնտեղ նա Չինաստանի ղեկավարին կտեղեկացնի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումների արդյունքների մասին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 27-28-ին: Փետրվարի 28-ին Հանոյում ավարտվել Է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի երկօրյա գագաթնաժողովը, որի արդյունքներով կողմերին չհաջողվեց հասնել համաձայնությունների: Փհենյանը և Վաշինգտոնը հրաժարվեցին համատեղ փաստաթղթի ստորագրումից, բայց պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:a

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ