fbpx
Զինված Ուժեր

Երեկ ծանոթացել ենք աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել ծառայության. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ պատասխանել է բանակցությունների ազդեցության մասին հարցին, նշել է, որ դրանց ընթացքում, համենայնդեպս, գոնե մարտական գործողությունները շարունակվում էին իր աչքի առաջ:

Լրագրողները հարց էին ուղղել նաև ռազմաճակատում կռվող կանանց հերոսությունների մասին:

«Ես այսօր իմ աչքերով տեսել եմ 5 հակատանկիստ կնոջ, ուղղակի հերոսություն կատարող, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, ովքեր շահագործում են մեր ԶՈՒ ամենալավ հակատանկային միջոցներից մեկը, ուղղակի իրենց հիանալի են դրսևորում, կարելի է ասել, անգամ մեկ ճանճ չի վրիպում իրենց հակատանկային միջոցներից, չեմ տեսել, բայց շատ եմ լսել մեկ վաշտի հրամանատար աղջկա մասին։ Այսպիսի մեր կանայք, քույրերը, աղջիկներն ամեն օր մարտական խնդիր են կատարում։ Երեկ ծանոթացել ենք աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել ծառայության, պրոֆեսիոնալ զինվորական»,-ասել է Հովհաննիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ