Խորհրդային և ռուս կինոռեժիսոր Գեորգի Դանելիան հոսպիտալացվել է, հաղորդում է РЕН ТВ-ն:
Հեռուստաընկերության տվյալներով՝ նա գանգատվել է ծանր շնչառությունից: Ռեժիսորը երկար ժամանակ է՝ թոքերի հետ կապված խնդիր ունի:
Մոսկովյան հիվանդանոցներից մեկում նրա մոտ ախտորոշել են «պնևմոտրաքս»:
Այս պահին առկա տվյալների համաձայն՝ նրա վիճակը գնահատվում է ծանր:
Նրա առավել հայտնի աշխատանքներից են «Я шагаю по Москве», «Джентльмены удачи», «Афоня», «Мимино» «Кин-дза-дза!» ֆիլմերը։