fbpx
Աշխարհ

Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի վրա

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խոր մտահոգություն է հայտնում այսօր գիշերը Հայաստանի տարածքում հայկական դիրքերի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման կապակցությամբ՝ նշված է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հարձակումը և կոչ է անում պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը՝ լարվածությունը արագ թուլացնելու համար։ Կիպրոսի Հանրապետությունը պաշտպանում է վեճերի խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշված է փաստաթղթում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ