168.am-ը գրում է.
Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ է կարգվել բարեգործական եւ թատերական գործունեության համար: Այս մասին Թվիթեր-ում հայտնել է Բուքինգհեմի պալատը: Պարգեւը նրան է հանձնել բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Չառլզը:
Դերասանուհին հանդիսավոր արարողությանը պալատ էր եկել կիտրոնագույն զգեստով եւ Chanel-ի պճնագեղ գլխարկով:
Նայթլին պարգեւի է արաժանացել երկու ոլորտներում ունեցած վաստակի համար. կինեմատոգրաֆիական եւ թատերական արվեստի բնագավառում նվաճումների, այդ թվում՝ այնպիսի ֆիլմերի մասնակցության համար, ինչպիսիք են «Հպարտություն եւ նախապաշարմունք» (Pride & Prejudice, 2005), «Աննա Կարենինա» (Anna Karenina, 2012), «Նմանակման խաղ» (The Imitation Game, 2014), ինչպես նաեւ բարեգործական գործունեության համար՝ հաշվի առնելով նրա ակտիվ մասնակցությունն Oxfam եւ Water Aid կազմակերպությունների աշխատանքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: