Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Հայտնում ենք, որ սեպտեմբերի 8-ին (ժամը՝ 17։50-ին) «S7 Airlines» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։
Տոմսերը կարելի է ձեռք բերել օդանավակայանում ընկերության ներկայացուցչությունից կամ պաշտոնական կայքից:
Տոմսի արժեքը՝ 19 հազ․762 ռուբլի։
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»։
https://www.facebook.com/armembrus/posts/1212049809180154?__cft__[0]=AZUt39nfDjC7bGkxR2n1z6ltavd9FgURBLwtGNTjlm71vUtoaJq4JenyM8vyG4pxIiSa43GWXCSlMs15lyfdiJTJUFOLTSE6XQmfyQ1D4hfkYMxuJj9FFK8wdfvggY1VjOxIsrG5iZUrj7y4-ckhInIxD4dKr-JGqEw7ceuEeMO2aw&__tn__=%2CP-R