Այսօր՝ մայիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում, մոխրացած դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են իրավապահները:
Ոստիկանները կամրջի հարևանությամբ ճանապարհից մետ 5 մետր դեպի Հրազդան գետ, քարերի վրա հայտնաբերել են կնոջ կիսամոխրացած դի:
Դեպքի վայրում են նաև քննչական կոմիտեի աշխատակիցները:
Դիակի գտնվելու վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա, դեպի ճանապարհի երթևեկելի գոտի հայտնաբերվել են կրակի հետքեր, դիակի զննություն են կատարում դատաբժիշկները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունից և նյութերի նախապատրաստման ընթացքում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: