Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Պաուլո Դիբալային դուր չեն կիսապաշտպանների գործողությունները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիոն»-ի հետ խաղում: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողները բացասական են արտահայտվել «Յուվենտուս»-ի կիսապաշտպանների խաղի մասին՝ երկրորդ կեսի մեկնարկում թունելից դաշտ դուրս գալիս: Խոսակցությունը ձայնագրվել է տեսանկարահանող սարքերով:
«Մենք մենակ ենք մնացել, կիսապաշտպանները մեզ չեն օգնում»,-ասել է Ռոնալդուն:
«Ոչ ոք գնդակ չի ստանում»,-հավելել է Դիբալան:
«Ես գիտեմ: Ոչինչ չկա»,- ասել է Ռոնալդուն:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը մարտի 17-ին: Հանդիպումը կկայանա Թուրինի «Ալյանց-Արենա» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: