Երեկ հայազգի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին հաջողվեց այս մրցաշրջանում իր առաջին գոլը հեղինակել «Կրասնոդարի» կազմում։ Այդ գոլով նա փրկեց թիմին պարտությունից՝ հավասարեցնելով հաշիվը «Ռոստովի» հետ խաղում։
Սպերցյանի գոլը անտարբեր չի թողել նաև «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիին, ով Twitter-ի իր էջում կիսվել է գոլի տեսանյութով։
խաղն անցկացվում էր Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի շրջանակներում։
— Сергей Галицкий (@sergeygalitskiy) September 13, 2021