Չեմպիոնների Լիգա․ այսօր կկայանա 2 հանդիպում

Ամենադիտվածներ

Չեմպիոնների Լիգա․ այսօր կկայանա 2 հանդիպում

Այսօր կկայանան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի 2 հանդիպում։

Միմյանց հետ կմրցեն «Բարսելոնա» – ՊՍԺ, «Լայպցիգ» – «Լիվերպուլ» զույգերը։

Առաջին խաղում տան տերը իսպանական ակումբն է, իսկ երկրորդ խաղում՝ գերմանական, բայց քանի որ գերմանական իշխանությունները որոշ սահմանափակումներ են կիրառել՝ կորոնավիրուսով պայմանավորված, հանդիպումը կկայանա Հունգարիայում։

Խաղերը մեկնարկելու են այսօր՝ ուղիղ կեսգիշերին։

Սա զույգերի առաջին հանդիպումն է՝ 1/8-րդ եզրափակչի շրջանակներում։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ