fbpx
Քաղաքականություն

Կլաարը Հայաստան ժամանելուց հետո կայցելի նաև Ադրբեջան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան։

Այս մասին հայտնել են ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակից։

«Այս շաբաթ սպասվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Կլաարի այցը Հայաստան և Ադրբեջան։ Բաքվի համար ստույգ ամսաթիվը դեռ հաստատված չէ, սակայն այս այցը կկայանա Երեւան այցից հետո»,- նշել են գրասենյակից։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան: Նա այսօր ինքնաթիռից լուսանկար է հրապարակել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ