fbpx
Աշխարհ

Կլիչկոն հրապարակել է Կիևում ճաքած կամուրջի զննության տեսանյութը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Facebook-ի իր էջում հրապարակել է կամուրջի ապակե մասի զննության տեսանյութը, որը բացման հաջորդ օրը վնասվել է:

Կլիչկոյի խոսքով՝ նա մասնագետների հետ դիտել է օբյեկտը:

Պարզվել է, որ կամուրջի երկու հատվածներում ճաքել է պաշտպանական ապակե շերտը, ընդ որում կամուրջի հիմնական մասը չի վնասվել:

Կիևի քաղաքապետը նշել է, որ վնասված տարրերը նախատեսվում է փոխել երկու օրվա ընթացքում:

Կիևի նոր ապակե հետիոտնա-հեծանվային կամուրջը, որը գտնվում է Ժողովուրդների բարեկամության կամարի և «Վլադիմիրսկայա գորկա» այգու միջև, բացումից մեկ օր անց ճաքել է: Օբյեկտը շահագործման են հանձնել մայիսի 25-ին՝ քաղաքի օրվա կապակցությամբ:

Կլիչկոն կատարվածը վանդալիզմ է անվանել: Նա նաև չի բացառել, որ օբյեկտը կարող էին վնասել հրաձգության արդյունքում: Կատարվածի փաստով քաղաքապետը դիմել է իրավապահ մարմիններին:

Կամուրջի անցման երկարությունը մոտ 212 մ է, այն կառուցված է բետոնից և ապակուց: Ծածկույթը գուսասֆալտ է: Մետաղական կոնստրուկցիաների քաշը կազմում է 460 տոննա:

https://www.facebook.com/Vitaliy.Klychko/videos/458541794911214/?t=6

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ