Աշխարհ

Կլիչկոն Զելենսկիին Յանուկովիչի հետ է համեմատել

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն դրսևորում է նախկինների պես, մասնավորապես՝ Յանուկովիչի: Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը խախտում է օրենքը և ցանկանում է իրեն հանել քաղաքապետի պաշտոնից:

Bild-ին տված հարցազրույցում Կլիչկոն նշել է. «Յուրաքանչյուր նախագահ ցանկանում է ազդեցություն ունենալ մայրաքաղաքի վրա, քանի որ Կիևը կարևոր քաղաք է: Բայց եթե Զելենսկին ցանկանում է ինձ հանել իմ պաշտոնից, ապա նա օրենք է խախտում և նման պահվածքով Յանուկովիչից չի տարբերվում: Վերջինս հենց այդպես էլ վարվում էր»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ