Գուստավ Կլիմտի «Հովհարով տիկինը» նկարը վաճառվել է 85,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (108,7 միլիոն դոլար), հայտնում է Sotheby’s կայքը:
Սա Եվրոպայում արվեստի գործի և նկարչի աշխատանքների աճուրդի նոր ռեկորդ է: Կտավը նաև դարձավ երկրորդ ամենաթանկը՝ աճուրդում երբևէ վաճառված դիմանկարների մեջ:
«Հովհարով կինը» Կլիմտի վրձնի վերջին դիմանկարն է։ Դրա վրա պատկերված կնոջ ինքնությունը դեռ պարզված չէ։ Նրա նախկին սեփականատերերի թվում են Կլիմտի ընկեր և հովանավոր Էրվին Բյոլը, կոլեկցիոներ Ռուդոլֆ Լեոպոլդը։ Վերջինս նկարը 1994 թվականին վաճառել է 12 միլիոն դոլարով։
Կլիմտն այն վարպետների թվում է, ում աշխատանքները գնվում են ինը նիշանոց գումարով։ 2006 թվականին Ռոնալդ Լաուդերը՝ գործարար և կոսմետիկայի խոշոր ֆիրմայի հիմնադրի որդին, 135 միլիոն դոլարով գնեց Կլիմտի Ադել Բլոխ-Բաուեր I-ի դիմանկարը։ 2017 թվականին Օփրա Ուինֆրին ասել է, որ վաճառել է «Ադել Բլոխ-Բաուեր II-ի դիմանկարը» չինացի ձեռնարկատիրոջը՝ 150 միլիոն դոլարով, հաղորդում է Bloomberg-ը։