fbpx
Սպորտ

Կլոպ. Չեմ կարող երաշխավորել, որ Լիվերպուլը չեմպիոն կդառնա

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ չեմպիոնական պայքարի մասին:

«Երբ Դորտմունդում աշխատելու ժամանակ առաջին տիտղոսը նվաճեցինք, ես չէի նյարդայինանում: Փորձը ցույց է տվել, որ նման մոտեցումն աշխատում է:

Ես միայն գիտեմ, որ միշտ պետք է կենտրոնացված լինել սեփական թիմի վրա և այլ մտքեր չունենալ:

Եթե դու բավանականաչափ լավն ես՝ կհասնես ցանկալի արդյունքի: Ամեն ինչ շատ պարզ է:
Անխոս, «Մանչեսթեր Սիթիի» հետ չեմպիոնական պայքարում կլինեն նյարդային, լարված պահեր, բայց պետք չէ դրանց մեծ նշանակություն հաղորդել և պատմություն սարքել: Լարված պահեր եղել են նաև նախորդ մրցաշրջանում, երկու տարի առաջ:

Տրամաբանական է, որ «Լիվերպուլի» երկրպագուները թիմից չեմպիոնություն են ակնկալում: Տրամաբանական է նաև այն, որ հաջողության հասնելու համար մենք ջանք չենք խնայի, սակայն ես երաշխիքներ չեմ կարող տալ»,- Կլոպի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ