Կլոպը կմնա Լիվերպուլում մինչև 2024-ը. պայմանագիրը երկարաձգվել է

Յուրգեն Կլոպի և «Լիվերպուլ»-ի միջև պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2024 թվականը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ մրցաշրջանում անգլաիական ակումբը Պրեմիեր լիգայում ռեկորդային 97 միավոր է վաստակել, բայց չեմպիոն չի դարձել։ Այնուամենայնիվ, ակումբին հաջողվել է նվաճել ՉԼ-ի Գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Տոտենհեմ»-ին (2:0):

Այս պահին «Լիվերպուլը» վստահ գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 16 խաղում վաստակելով 46 միավոր: Մերսիսայդցիները «Լեսթեր»-ին գերազանցում են 8 միավորով:

Ամենաթարմ