«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը մերժել է ԱՄՆ ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը, հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Ըստ աղբյուրի՝ 57-ամյա մասնագետն ասել է, որ ցանկանում է դադար վերցնել մարզչական աշխատանքից։
ԱՄՆ-ի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլում զբաղեցրեց երրորդ տեղը՝ չկարողանալով մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել։ Գրեգ Բերհալտերն այսօր լքել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Կլոպն ամռանը հեռացավ «Լիվերպուլից», որը գլխավորում էր 2015 թվականից։ Մինչ այս գերմանացի մարզիչն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» և «Մայնցում»։
