Անգլիայի առաջնության՝ նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Այս մասին տեղեկացնում է Պրեմիեր-լիգայի պաշտոնական կայքը:
Նոյեմբերին անցկացրած 4 խաղում տանելով 4 հաղթանակ՝ գերմանացի մասնագետը Պրեմիեր լիգայի իր կարիերայի ընթացքում 6-րդ անգամ է արժանացել այս մրցանակին: «Լիվերպուլը» կարղացել է հաղթանակ տանել «Մանչեսթեր Սիթիին», «Ասթոն Վիլային», «Քրիսթալ Փելասին» և «Բրայթոնին»:
52-ամյա մասնագետը քվեարկության արդյունքում առաջ է անցել Նունու Էշպիրիտու Սանթուից («Վուլվերհեմփթոն»), Բրենդան Ռոջերսից («Լեսթեր») և Քրիս Ուայլդերից («Շեֆիլդ Յունայթեդ»):
Այս պահին «Լիվերպուլը» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Անգլիական ակումբը 16 խաղից հետո վաստակել է 46 միավոր՝ «Լեսթեր»-ին գերազանցելով 8 միավոր: