fbpx
Սպորտ

Ոսկե գնդակի մրցանակաբաշխությանը կմասնակցի Ռոնալդուն

Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի Փարիզում կայանալիք «Ոսկե գնդակի» արարողությանը, չնայած մրցանակը շահելու շանսեր գրեթե չունի:

Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ֆուտբոլիստը ծրագրում է արարողության ժամանակ աջակցել ընկերոջը՝ Կարիմ Բենզեմային։

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու ֆավորիտն է։ Հաղորդվում է, որ ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեն կարող է բաց թողնել մրցանակաբաշխությունը, եթե չհայտնվի լավագույն հավակնորդների եռյակում։ Սակայն հրատարակությունը նշում է, որ ՊՍԺ-ի հարձակվողի որոշումը կապված չէ Բենզեմայի հետ։

«Ոսկե գնդակը» կհանձնվի երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Փարիզում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ