Լունինը կարող է խաղալ Ռեալի դեմ. նոր մանրամասներ պայմանագրից

Ամենադիտվածներ

0-112

«Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինի՝ վարձակալությամբ «Վալյադոլիդ» տեղափոխության որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Այս մասին հայտնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի՝ ուկրաինացին Իսպանիայի գավաթի և Լա Լիգայի խաղերում կարող է խաղադաշտ դուրս գալ մադրիդյան ակումբի դեմ: Ի տարբերություն «Լեգանեսի» հետ նախորդ տարվա վարձակալության պայմանագրի այս անգամ նման կետ չի ներառվել:

Ըստ պայմանագրի՝ «Վալյադոլիդը» պարտավորություն չի կրում որոշակի թվով հանդիպումներում 20-ամյա ֆուտբոլիստին դուրս բերել խաղադաշտ:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ