Երեկ կայացավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ «Լևանտե» – «Ատլետիկ» Բիլբաո զույգի պատասխան հանդիպումը։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում արդեն ուժեղ գտնվեցին «Ատլետիկի» ֆուտբոլիստները․ 112-րդ րոպեին «Լևանտեի» դարպասը գրավեց Ալեխանդրո Բերենգերը։
Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով։ Այսպիսով՝ «Ատլետիկը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 3-2 հաշվով ու դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» հետ։
Եզրփակիչը կկայանա ապրիլի 17-ին։
https://www.youtube.com/watch?v=PFe5rbYOoPo