fbpx
ՏՏ

Կոչ եմ անում ծրագրավորման լեզուների մասին նոր գիտելիքներ ձեռք բերել․ Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության մի շարք ծրագրեր կվերափոխվեն: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ըստ նրա` անցյալ տարի հայտարարվել էր պետության աջակցությամբ Երևանում և մարզերում ծրագրավորման հիմունքների և պրոֆեսիոնալ ծրագրավորման դասընթացների կազմակերպման մասին: Ներկայումս, հայտնի պատճառներով, այդ հնարավորությունը չկա, ուստի որոշվել է վերաձևակերպել ծրագրերը` դասընթացներն առցանց ռեժիմով ապահովելու համար: Այսօր նախարարությունը նախատեսում է մրցույթ հայտարարել ծրագրավորման հիմունքների վերաբերյալ առցանց դասընթացների կազմակերպման համար:

Նախարարը կոչ արեց այն ընկերություններին, որոնք նման առցանց դասընթացներ են անցկացնում պրոֆեսիոնալ մակարդակի վրա, մասնակցել մրցույթին: «Ես կցանկանայի նաև կոչ անել մեր հայրենակիցներին օգտվել ազատ ժամանակի առկայությունից և նոր գիտելիքներ ձեռք բերել ծրագրավորման լեզուների մասին»,- հայտարարեց նախարարը: Նա նշեց, որ ՏՏ ոլորտը զգալի աճ է արձանագրել, և երկրին անհրաժեշտ է և անհրաժեշտ կլինեն այդպիսի մասնագետներ:

Գրում է News.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ