«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի անդամ Դանիել Իոաննիսյանը արձագանքել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Նշենք, որ Արթուր Վանեցյանը մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում կոչ էր արել Իոաննիսյանին «հանգիստ նստել տեղը»՝ հերքելով Դանիել Իոաննիսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: Նրան ի պատասխան Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։
Այսինքն մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։
Ինձ թվում է, գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավելևս ես՝ ՀՀԿ-ն։
Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել, և հետո նոր խոսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է»։
https://www.facebook.com/danioanis/posts/10217988251234925