«Այո՛, մենք կոչ ենք անում հանդուրժողականության, կոչ ենք անում հրաժարվել նախկին վատ ավանդույթներից և ձևավորել նոր, բարի, դրական ավանդույթներ, որոնցով մենք հետագայում կկարողանանք հպարտանալ», – այս մասին այսօր իր իշխանական գործընկերներին ԱԺ ամբիոնից ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նա հիշեցրեց, որ թեև հիմա իշխանական պատգամավորներն իրենց մեղադրում են նախագծերում թվեր չներառելու մեջ, բայց երբ նախորդ նիստերին քննարկվում էր իրենց առաջարկած կառավարության ծրագիրը, նրանք ասում էին, թե թվեր պետք չեն։

