Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանավորվել է: Դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժել էր փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին:
Հիշեցնենք նաև՝ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել էր Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության:

