fbpx
Աշխարհ

Աշխարհում ամենաբարձր մակարդակներով կոչեր են հնչել՝ ազատել Նավալնիին

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի պայմանական ազատազրկումը վերացվեց ու դատարանը նրան դատապարտեց 3,5 տարվա իրական ազատազրկման։

Սակայն այս կալանավորման հանդեպ անտարբեր չեն աշխարհի մի շարք միջազգային կազմակերպություններ ու երկրներ։

Օրինակ՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Նավալնիին անհապաղ ազատելու կոչ է արել ու հիշեցրել, որ ՄԻԵԴ-ը այդ գործն անհիմն է ճանաչել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ Twitter-ի իր էջում գրել է, որ քաղաքական տարաձայնությունները հանցագործություն չեն՝ ակնարկելով, որ Նավալնիի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

ԱՄՆ-ն՝ պետքարտուղարի մակարդակով նույնպես անդրադարձել է այդ հարցին։

Նշենք, որ Նավալնիի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության մասին հոդվածով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ