Հուլիսի 18-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 6 աշխատակցի շնորհեց հերթական կոչումներ, երկու աշխատակիցներ ստացան պաշտոնի բարձրացում:
Նախարարը շեշտեց, որ փրկարար ծառայողի համար շատ կարևոր է անհատական պատասխանատվության զգացումը, նվիրումը, փոխադարձ հարգանքը:
Ֆելիքս Ցոլակյանն առանձնապես կարևորեց ղեկավար պաշտոններում նշանակվող ծառայողների պատասխանատու վերաբերմունքը ենթակաների նկատմամբ:
Հանդիպման ավարտին նախարարը մաղթեց խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։