fbpx
Աշխարհ

Կոլումբիայում բողոքի ակցիաների 100-ից ավելի մասնակից է ձերբակալվել

Շուրջ 100 մարդ է տուժել և 115 հոգի՝ ձերբակալվել նոյեմբերի 21-ին Կուլումբիայի Կալի քաղաքում սկսված անկարգությունների պատճառով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ուիլյամ Ռուիսը։ Նրա հայտարարության տեսագրությունը հրապարակված է տեղի իրավապահ մարմինների Twitter-ում։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ տուժել է 97 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների 46 աշխատակից: Բերման է ենթարկվել 115 մարդ։

«Քաղաքում գրանցվել է 56 կողոպուտ, նաև վանդալների գործողությունների պատճառով վնասվել են 19 ավտոբուս և ավտոբուսների հինգ կայան»,-նշել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ մոտավորապես 207 հազար մարդ է մասնակցում Կուլումբիայում անցկացվող բողոքի ակցիաներին, անկարգություններն ընդգրկել են երկրի մի շարք խոշոր քաղաքներ, նախագահը և կառավարությունը հանդարտության կոչ են անում քաղաքացիներին: Կալիում պարետային ժամ է հայտարարված:

Բողոքի ակցիաներն սկզբնապես մտահղացվել էին որպես ուսանողների ու դասախոսների երթեր, բայց քաղաքական ընդդիմությունը հայտարարեց այդ օրը նաև համընդհանուր գործադուլ անցկացնելու մտադրության մասին: Քաղաքացիները բողոքում են հանցավորության դեմ պայքարում իշխանությունների անգործության և կառավարության տնտեսական քաղաքականության դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ