Կոլումբիայի հյուսիս-արևելքում՝ Վենեսուելայի հետ սահմանին գտնվող Կուկուտայի օդանավակայանում, պայթյուն է որոտացել. թռիչքուղու մոտ պայթուցիկով մարդ է նկատվել, հաղորդում է El Tiempo գործակալությունը:
Ավելի ուշ որոտացել է երկրորդ պայթյունը: Նախնական տվյալներով՝ երկու ոստիկան է մահացել:
Տեղի իշխանությունները նշել են, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է, ահաբեկիչներից մեկը պայթել է առաջին պայթյունի ժամանակ: