Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն թվիթերյան իր էջում գրառում է կատարել ամերիկյան իշխանությունների որոշման վերաբերյալ, համաձայն որի՝ Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեին առաջին անգամ թույլատրվել է Վաշինգտոնում ապրիլի 24-ին տեղի ունեցող ավանդական ցույցի հարևանությամբ հավաք անցկացնել:
Կոնգրեսականը այդ որոշումը շոկային է համարել և կոչ է արել անմիջապես չեղարկել որոշումը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն արձագանքել է կոնգրեսականի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար:
It is shocking that @NatlParkService would grant TASC a permit to stage a protest right next to the Armenian Genocide Commemoration in DC given the genocide-denying, pro-Erdogan groups’ past provocations of violence in the US. I call on them to immediately revoke this permit. https://t.co/lGtyu08Roy
— Rep. Frank Pallone (@FrankPallone) April 23, 2019
