fbpx
Հասարակություն

Կոնջորյանը քայլում է Փաշինյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին մասնակցում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջերս լքած, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Նա, հիշեցնենք, հայտարարել էր, որ իր «անվերապահ աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին» և դադարեցրել էր իր անդամակցությանը ԼՀ-ին։ Տեղեկացնում է aysor.am լրատվականը:

Այժմ Կոնջորյանը Փաշինյանի թիմում է, քայլում է նրա հետ։

Նկատենք, որ վարչապետի պաշտոնակատարի գլխավորած երթին մի քանի հոգևորական նաև խաչ է տանում։ Քաղաքացիները փորձեր են անում մոտենալ Փաշինյանին, սակայն անվտանգության ծառայության և ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս։ Քաղաքացիների բացականչություններին՝ «պարոն Վարչապետ», Փաշինյանը արձագանքում է. «Հետո, եղբայր, հետո»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ