fbpx
Քաղաքականություն

Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք. Փաշինյանը՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման մասին

Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստին:

«Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի: Բայց ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ: Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը: Նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, դրանց շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ