Արգենտինայի մարզական արբիտրաժային դատարանի անդամ Գուստավո Աբրեուն խորհուրդ է տվել հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին ներողություն խնդրել Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայից, որին ֆուտբոլիստը մեղադրել է կոռուպցիայի մեջ Ամերիկայի Գավաթ-2019-ի ժամանակ:
«Ես Մեսսիին խորհուրդ կտայի ներողություն խնդրել, որովհետև ԿՈՆՄԵԲՈԼ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Լիոնելի նկատմամբ:
Նա պետք է ներողություն խնդրի, որպեսզի չպատժվի»,- Աբրեուի խոսքերն է փոխանցում TOI Sports-ը:
Հիշեցնենք` Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում Բրազիլիայից կրած պարտությունից հետո Մեսսին քննադատել է մրցավարների աշխատանքը, ովքեր ամբողջ խաղի ընթացքում ոչ մի անգամ չեն կիրառել VAR համակարգը: