fbpx
Մշակույթ

Կոնստանտին Օրբելյանը ներկայացրել է Օպերայի թատրոնի խնդիրները

Հյուրախաղերը անհրաժեշտ է ծրագրել շատ տարիներ առաջ, իսկ այն, ինչը մեզ մոտ ստացվել է, ստացվել է միայն իմ անձնական կապերի և ստեղծված իրավիճակի շնորհիվ: Այսպես է եղել նաև այն ժամանակ, երբ մենք գնացինք Դուբայ և Քուվեյթ: Այս մասին Երևանում ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Նա անդրադարձավ նաև թատրոնի բազմաթիվ խնդիրներին: Դրանցից մեկը կաթացող տանիքն է: Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ 3 տարի շարունակ իրենց մշտապես ասում են՝ պետությունը միջոցներ ունի, սակայն դրանք ինչ-որ պատճառով իրենց չեն հասնում: Օրբելյանը նշեց, որ իրենք վերջերս կառավարությունից միջոցներ են խնդրել լուսային տեխնիկա ձեռք բերելու համար, քանի որ իրենց տրամադրության տակ եղած տեխնիկան արդեն հնացել է, սակայն իրենց մերժել են միջոցներ չլինելու պատճառով:

«Տեսնենք, թե ինչի համար փող կլինի»,-ասաց թատրոնի տնօրենը:

Ի պատասխան հարցին, թե ինչն է ամենից շատ մտահոգություն առաջացնում, Օբելյանը հայտարարեց, որ ցանկանում է նորմալ շարունակել սկսած աշխատանքը՝ առանց որևէ խոչընդոտի:

«Ասում են, չէ՞, որ եթե չես օգնում, գոնե մի խանգարի: Առայժմ խանգարում են»,-դժգոհեց Օրբելյանը:

Ինչ վերաբերում է դատական որոշմանը, որի համաձայն՝ Օրբելյանը պետք է վերականգնվի թատրոնի տնօրենի պաշտոնում, ապա նա նշեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն այս որոշումը բողոքարկել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ