fbpx
Սպորտ

Կորեացիները կարող են դատի տալ Յուվենթուսին

«Յուվենթուսի» և Հարավային Կորեայի լիգայի հավաքականի միջև տեղի ունեցած  ընկերական հանդիպման ընթացքում Կրիշտիանո Ռոնալդուի խաղադաշտ դուրս չեկավ և դրա պատճառով խաղի կազմակերպիչները ցանկանում են դատի տալ իտալական ակումբին:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Ռոնալդուն պետք է մասնակցեր հանդիպմանը, սակայն խաղադաշտ դուրս չի եկել մկանային խնդիրների պատճառով:

Խաղի ավարտից հետո հանդիպման կազմակերպիչները ներողություն էին խնդրել երկրպագուներից՝ Ռոնալդուի խաղադաշտ դուրս չգալու համար: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Սեուլում հուլիսի 26-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ