fbpx
Աշխարհ

Կորոնավիրուսը Ֆրանսիայում հայտնաբերվել էր ավելի վաղ․ Meduza

Ֆրանսիայում պաշտոնապես կորոնավիրուսի առաջին դեպքերն արձանագրվել էին հունվարի 24-ին Չինաստանից վերադարձած քաղաքացիների մոտ: Մինչ այդ Փարիզի արվարձաններում գտնվող Սեն Սեն Դենի համալսարանական հիվանդանոցի աշխատակիցները SARS-CoV-2 վիրուս են հայտնաբերել խորխի սառեցված նմուշներում, որոնք վերցվել էին դեռ 2019թ.-ի դեկտեմբերին` այն ժամանակ, երբ նոր էին տվյալներ հաղորդվում Չինաստանի Ուհան քաղաքում նոր տեսակի վարակի տարածման մասին:

Ըստ Meduza լրատվամիջոցի՝ այդ ժամանակ Փարիզում սուր շնչառական վարակի սեզոնային համաճարակ էր, և հիվանդանոցներում կային շատ հիվանդներ, ում մոտ առկա էր բարձր ջերմություն, հազ և մկանային ցավ:

Գիտնականները որոշել են ստուգել 2019թ.-ի դեկտեմբերի 2-ից մինչև 2020թ.-ի հունվարի 20-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող հիվանդների նմուշները և պարզել՝ արդյոք նրանց մեջ եղել են նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդներ:

Լրատվամիջոցը հայտնում է, որ նմուշը վերցված է 42-ամյա մի տղամարդուց, ով Չինաստանում չէր եղել, սակայն նրա կինն աշխատում էր Շառլ դե Գոլի օդանավակայանի մոտ գտնվող սուպերմարկետում: Տղամարդը հոսպիտալացվել է դեկտեմբերի 27-ին և 3 օր անց դուրս գրվել հակաբիոտիկների կուրս ստանալուց հետո:

Աղբյուրը՝ Meduza.

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ