Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Նյու Յորքում երեք երեխա մահացել է հազվագյուտ սինդրոմից, որը, ըստ ամենայնի, կապված է նոր տիպի կորոնավիրուսի հետ։ Այս մասին հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն։
Նահանգապետը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ իրեն ավելի ու ավելի է անհանգստացնում տոքսիկ շոկի և Կավասակի հիվանդության ախտանշաններով սինդրոմը, որի դեպքում, նրա խոսքով, դիտվում է անոթների բորբոքում և սրտի պոտենցիալ մահացու վնասվածք։
Նյու Յորքի և Նյու Ջերսիի նահանգապետերը նաեւ մատնանշել են պանդեմիայի բացասական ազդեցության աճը բնակիչների հոգեկան առողջության վրա, ինչը դարձել է նահանգապետերի քննարկման հերթական գործոնը սահմանափակումները մեղմելու շրջանում բնակչության առողջության վրա գործազրկության ազդեցությունը գնահատելիս։