Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․
«Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները:
Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին:
Ախտահանիչ նյութերի օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար շրջանի համաճարակաբանության և հիգիենայի բաժնի կողմից համայնքների ղեկավարներին տրվել է մեթոդական ուղեցույց:
«Խաչենշին» ՓԲԸ աշխատակիցները համաճարակաբանության և հիգիենայի բաժնի ախտահանողների հետ համատեղ՝ այսօր Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում կատարել են ախտահանման աշխատանքներ:
Շաբաթվա ընթացքում ախտահանման աշխատանքներ են կատարվել նաև շրջանի համայնքներում, հիմնարկ-ձեռնարկություններում, սննդի օբյեկտներում և արտադրամասերում»:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/125078945799561?__xts__%5B0%5D=68.ARC8IykIlsl6dof7kEDVi1goylVg4KO-NL8qqyk9V_WTYNSG1lv0LXltRV0kf6DF0HOjxyjlxi4OGojTcupfsSJ-vALS-2xqXYsiCL6AKIP6MEJ_KtXm6RytBQ1fsKqtvB2AuVkxXR26KwfzQUkNNRpwpWNPnq6stvre_A26g0jvltLJ3tWPRrZnN20lJTGcOOd2EQPU-uGlGG_eYkgdPsILAAAsmbCuoLj5RIUWmGf6AgQNptAFArpXs4IFgbplsZKhpXkJUM1MIw94nVliGEzG9kJWZD4-BfxiL26ZFp80EcppY2WmIahkvq9qVrcQZL3XPOiVDmO3Um3l2OlcGe8&__tn__=-R