ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Կորոնավիրուսի և ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդ հայտարարելու մասին:
Որոշում ենք կայացրել մարտի վերջին նախատեսված դպրոցական գարնանային արձակուրդները տեղափոխել եկող շաբաթ՝ մարտի 2-ից 8-ը ներառյալ:
✅ Խոսքը վերաբերում է
✔️նախադպրոցական ուսումնական հաստատություններին,
✔️դպրոցներին,
✔️քոլեջներին,
✔️արվեստի դպրոցներին, ✔️ուսումնարաններին և
✔️բուհերին:
Ուսումնական հաստատությունների ղեկավարները համապատասխան հրամանը կստանան վաղն առավոտյան:
?Կառավարությունն ու շտաբն այս ընթացքում կուսումնասիրեն իրավիճակը, և շաբաթվա վերջին որոշում կկայացվի հետագա անելիքների և դասերը վերսկսելու վերաբերյալ:
?Մեր երեխաների անվտանգությունը, առողջությունը և փոխվստահության մթնոլորտը մեզ համար կարևոր են, և այս որոշումը նաև որոշակի կանխարգելիչ նշանակություն կունենա:
‼️Հորդորում եմ հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալ տարածվող լուրերից և շահարկումներից։
? Մենք ամենժամյա ռեժիմով հետևում ենք զարգացումներին:
✅ Բոլորին առողջություն եմ մաղթում»։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։