fbpx
Կառավարություն

Կոռումպացվածներին չի հաջողվի խառնակչություններով կոտրել մեր տնտեսական հեղափոխության թափը․ վարչապետ

Այս ամբողջ պատմությանն իր բոլոր դետալներով տիրապետում է երեք հոգի: Այս մասին Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված վերջին զարգացումներին:

«Բայց այդ երեքից երկուսը այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլև գործող իշխանության և իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետև իրենց հետ կապված հարցեր կան: Երբ հարց է եղել, ես ասել եմ՝ չպատասխանված հարցեր չպետք է լինեն, պետք է քննվեն՝ ով ուզում է լինի: Այդ մարդիկ կոռուպցիոն հետաքննությունների մեջ են և այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի կդիմեն և դիմում են: Այն ամենի մասին, որ ես Կապանում խոսում էի ակնարկներով, այսօր բացահայտ արտահայտվեց և ապացուցվեց»,-ասաց Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ կեղծիքներով ՍԴ նախագահ դարձած մարդը իրավունք չունի ՍԴ նախագահ լինել և ընդհանրապես ՍԴ-ում լինել։

«Կեղծիքով ընտրված չի կարող լինել ՍԴ նախագահ կամ անդամ, ինչպես նաև չի կարող լինել վարչապետ, պատգամավոր, նախագահ: Վերջին 7-8 ամսվա մեջ իմ մեջ այս բանավեճն է տեղի ունեցել ամեն օր: Ես ուրախ եմ, որ ես այդ բանավեճի մեջ գնացել եմ այս ճանապարհով, որ չեմ գնացել կուլիսային համաձայնությունների ճանապարհով»,-նշեց նա։

Նա նշեց, որ շատ-շատ լավ լուրեր կան տնտեսության վերաբերյալ, շատ-շատ լավ նախադրյալներ կան, որ 2020 թվականը տնտեսական առումով լինի ավելի լավ տարի, քան 2019-ն է եղել:

«Համոզված եմ, որ կոռուպմացվածներին չի հաջողվի խառնակչություններով կոտրել մեր տնտեսական հեղափոխության թափը, որովհետև հայ ժողովուրդն ու կառավարությունը միասնական են և միասնաբար լուծելու են նաև իրավական, օրինական ճանապարհով, նաև հանրային կարծիքով ՍԴ-ի հետ կապված թնջուկը»,-ընդգծեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ