Կոշտ Brexit-ը կանխող օրինագիծն ստացավ թագուհու հավանությունը

Հրապարակող՝

Մեծ Բրիտանիայի թագուհին երկխոսության կոչ է արել Brexit-ի շուրջ

Ամենադիտվածներ

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի` առանց համաձայնագրի դուրս գալը կանխող օրինագիծն ստացել է թագուհու հավանությունը և դարձել օրենք:

«Մեր միջկուսակցական օրինագիծն այժմ ունի թագուհու համաձայնությունը: Խորհրդարանն այսօր քվեարկեց այն քաոսի և վնասի դեմ, որը կարող է պատճառվել աշխատանքի, արտադրության, բժշկական ապահովման, ոստիկանության և անվտանգության ոլորտին առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալուց»,- ապրիլի 8-ին գրել է օրինագծի հեղինակ, Լեյբորիստական կուսակցության անդամ Իվետ Քուպերն թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատները պաշտպանել են այն օրինագիծը, որը կառավարությանը պարտավորեցնում է երկարացնել Brexit-ի հետաձգումը՝ խուսափելու ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալուց:

Այսպիսով` Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առանց գործարքի դուրս գալու տարբերակն այլևս չի քննարկվի, և Լոնդոնն ստիպված կլինի հասնել ԵՄ-ի կողմից Brexit-ի գործընթացի երկարաձգման համաձայնությանն այն դեպքում, եթե Բրիտանիայի խորհրդարանում մինչև ապրիլի 12-ը գործարքն այդպես էլ հավանության չարժանանա:

Ամենաթարմ