fbpx
Հասարակություն

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը խմելու ջրի խնդիր այլևս չունի. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը խմելու ջրի խնդիր այլևս չունի: Մեղրաձորում ապրում է 2646 մարդ:

«Շնորհիվ «Բարի» հիմնադրամի և բարերարների՝ ընդամենը մեկ շաբաթ հետո խողովակները կտեղափոխվեն Մեղրաձոր, և մեղրաձորցիներն այլևս չեն ունենա խմելու ջրի խնդիր», – ասել է նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ովքեր ցանկանում են, ապա կարող են «Թելսել» համակարգով փոխանցումներ կատարել: Նրա խոսքով՝ այս պահին հավաքվել է մոտ 7,5 միլիոն դրամ:

«Եթե հնարավորություն կա, փոխանցեք գոնե 100 դրամ «Բարի» հիմնադրամին, որպեսզի կարողանանք այլ համայնքներում ևս լավ գործ անել», – ասաց Ալեն Սիմոնյանը:

https://www.facebook.com/simonyanalen/videos/2173028289490882/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ