fbpx
Կրթություն

Կոտայքի մարզի մի քանի դպրոցներ միացել են «Արմաթ» լաբորատորիաների ցանցին

Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում հիմնադրվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որի հիմնումը, ի թիվս մարզի 12 դպրոցների, նախատեսված էր վերջերս մարզպետի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև կնքված հուշագրի շրջանակներում:

Դպրոցից տեղեկացրին, որ լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին.բնականոն գործունեության համար այն հագեցվել է անհրաժեշտ գույքով և նպաստավոր պայմաններ են ստեղծվել աշակերտներին ինժեներական կրթությամբ ապահովելու համար:

Բալահովտի Ի.Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցը ևս միացել է «Արմաթ»-ի ցանցին: Լաբորատորիայի բացումը նախատեսված է առաջիկայում: Մինչ այդ 10-18 տարեկան աշակերտները կարող են գրանցվել լաբորատորիայում ինժեներական կրթություն ստանալու համար:

Հիշեցնենք, որ վերջերս Կոտայքի մարզպետի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև հուշագիր էր կնքվել Կոտայքի մարզի հանրակրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում՝««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագիրն իրականացնելու համար:

Ծրագրի շրջանակներում կնքված հուշագրի համաձայն Կոտայքի մարզպետարանը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ համատեղ սկսել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնում Կոտայքի մարզի 12 դպրոցներում (ներկայում). կողմերը պայմանավորվել են նաև ջանքեր ներդնել՝ ներգրավվելու պետական և ոչ պետական միջոցներ մինչև 2021 թվականը Կոտայքի մարզի հանրակրթական ողջ համակարգում (բոլոր դպրոցներում) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման և հիմնման համար:

Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ