Կոտայքի մարզի մի շարք համայնքներում նոր մանկապարտեզներ կկառուցվեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նոր մանկապարտեզ կկառուցվի Գեղաշեն համայնքում.
«Գեղաշեն համայնքը վերջապես մանկապարտեզ կունենա.
4350 բնակիչ ունեցող Գեղաշեն համայնքում եմ:
Այստեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվելու է մանկապարտեզ, վաղը մեկնարկում են հողային աշխատանքները:
Ծրագրի արժեքն է 179.071.700 դր, որից համայնքի ներդրումը` 10%:
Մանկապարտեզը նախատեսված է շուրջ 140 երեխայի համար:
Հիշեցնեմ, որ Գեղաշենում, սուբվենցիոն ծրագրի շրջանակում արդեն իսկ կառուցվել է խմելու ջրի 2 ջրագիծ` 3.890.000 և 12.499.980 դր արժողությամբ:
Հաջորդ կանգառս Կամարիս համայնքում է»:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/658268768017276?__xts__[0]=68.ARCHHusIQdeXWVeCftEotmaNgtCgg3L8BL5HxlWF2hlrlxZLEn-72fFyR07KiOGl6VQukhUuNRJO0EKBfTmi85z7q1ryiwPXLm_3AHktTYnlZZZfkoWXdD-FIqk_n19e2kQwG_dpXwKXfbIFXFcjSeZMnppKL9l4LDOBBn2Nm7B6fyZIJvPFculR8qUmeDM-BNJOB4o4OLsLlXoKHnh8vvyaTXAHrR5RAzW8lZ9uTRa0QlZjkXyTD5QDZIOmCqc0jsYms-ag1d5Tn4OIKu2mVZ7Dtoz-5JRGroly3l4D5SSlWsF-Bq6CS3QCa-T8jY8tk3g0QMaVSX5y76QjIcyx7n4&__tn__=-R
Արամուս համայնքում.
«Հաջորդ նոր կառուցվող մանկապարտեզը կունենանք Արամուս համայնքում.
Շուրջ 3800 բնակիչ ունեցող համայնքն ունենալու է մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով հրաշալի մանկապարտեզ, որը նախատեսված է 6 խմբերի համար:
Արամուսում շուրջ 150 փոքրիկներ կհաճախեն ժամանակակից նախադպրոցական հաստատություն։
467մլն ՀՀ դրամի ընդհանուր ծրագրային արժեքով` ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 200մլն արժեքով սուբվենցիոն հայտը։
Մանկապարտեզը կառուցվելու է դպրոցամերձ հատվածում, իսկ վաղը շինարարությունն իրականացնող ընկերության ընտրության մրցույթն է հայտարարվելու։
Հաջորդ ու թերևս, վերջին կանգառս այսօր, Մայակովսկի համայնքում է»:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/658331791344307?__xts__[0]=68.ARBN5RUqH0BX2_HSr7RlL1L_H6Gs2THbUtdBu0HOE1MTQNIQHk-W8_6zXDB72VYNOIuBkcQJpsFsdW-vYZxTcYURfnnD1TZp5oZ1nuX6XjvsFB5KSX3vj8oc0YmbF-fCq7Xuq0nzJYmqAn2Dl5ycxNFod-ublSv7PwFtP2xCEHJjQuhh-NgVGt-xXbTP-BWvFYV2lsXi4V4KVqQcg27zJZSrUd8jfr_ulTAx0vD9yR9TiTiWIrg5S_9BSOmh11wGsl3mpHJGdi88euD-5dOYtSrl5jq7eS_LLUWbRu3gBcTdQg0ktrqd9xd3kL14cP1JHmYeXKWqzgJFO7LyQ1cSYLY&__tn__=-R
Մայակովսկի համայնքում
«Մայակովսկի համայնքը նույնպես կունենա մանկապարտեզ.
Արդեն Մայակովսկի համայնքում եմ:
Այստեղ Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով վերանորոգվում է համայնքի մանկապարտեզը, աշխատանքները գրեթե ավարտական փուլում են:
Պայմանագրի արժեքն է 26.790.000 դր, համայնքի ներդրումը՝ 3.550.000դր:
Մայակովսկի համայնքով այսօրվա այցերս ավարտվեցին, սակայն դրանք կրում են շարունակական բնույթ:
Վերջում, թերևս ավելացնեմ, որ նախադպրոցական կրթության ապահովումը Կոտայքի բոլոր համայնքներում ինձ համար շարունակում է մնալ մարզի զարգացման առաջնահերթություններից»:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/658357051341781?__xts__[0]=68.ARDYl7DGTkaeCknyZpPG_7WVk21yf7lt_tFRUh6vFNr_p2d0fJb03fpd8zlB-cMcDtKCqKiT7zBGRHxwVkKLyCvHv6Zq_p-HiBXK6t7Z7HolP74vzH7wpAgC40g4mCWvfFvNcQT4w7ULZGc3kbPX62hHQV4EfAdFpWWeiEHedbxWb05NXIhceUkCjg-nnSGw7DdtGQs3tBoVS1yCdZc-5Enz_KxKnUUXxd2i3L0GivkAByZejgBWd-ajcDeWUVgs3KVTZ6qYasWemrBqojGbL5mOV-KrdUvJsFUeGj-ZkToMzX7g7d53dUMzM-RlHZvChSI9rJrs8pPgS3Yr2GDdrLg&__tn__=-R