ԼՀԿ-ական Էդվարդ Անդրեասյանը գրառում է կատարել Facebook-ում և լուսանկարներ է հրապարակել: Պատգամավորը հայտնում է, որ կոտրել են Հիսուսի արձանը:
«Նոր տեղեկացա, որ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի եկեղեցու բակում վանդալիզմ են իրագործել ոմն ստահակներ՝ բութ գործիքի կիրառմամբ կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը…
Պատկան մարմիններին կոչ եմ անում հնարավորինս արագ ձեռք առնել համապատասխան միջոցներ հանցագործին հայտնաբերելու համար…»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=355458538822859&id=100030761470660