«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալը՝ Կիավաշ Ջուրաբչանը, հայտնել է, որ իր հաճախորդը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Հետաքրքրությո՞ւն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կողմից: Այն մեծագույն ակումբ է: Իմ հաճախորդներից ոմանք խաղում են այնտեղ, և ես շատ հարգում եմ նրանց: Ինչ վերաբերում է Կոուտինյոյին, նրա տեղափոխությունը գործնականում անհնար է»,- գործակալի խոսքերը մեջբերում է TalkSport-ը:
Հիշեցնենք, որ բրազիլացին ԱՊԼ-ում հանդես գալու փորձ ունի: «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ նա խաղում էր «Լիվերպուլ»-ում:
