ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պամանավորվածությունը պահպանվում է:
«Այն պահպանվում է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան կայքից:
Հայտնենք, որ արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն: