Համանցում ակտիվորեն շրջանառվում է Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկից լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է կոյուղաջուրը անարգել հոսում փողոցով։
Տվյալ հարցի շուրջ Armtimes-ին պարզաբանում է տվել «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը։
Նա նշել է, որ խոսքն այստեղ Վիկտոր Համբարձումյան 8/1 հասցեի մասին է։ Նրա խոսքով՝ կոյուղին աշխատում է, սակայն պարբեբար խցանվում է բնակիչների անբարեխիղճ պահվածքի պատճառով։
Ըստ Սարգսյանի՝ մարդիկ կոյուղու մեջ են լցնում իրենց տան կեղտը, ինչպես նաև հագուստ ու կոշիկ, որի հետևանքով կոյուղին պարբերաբար խցանվում է ու առաջանում է նույն խնդիրը։
Նշվել է, որ ընկերության աշխատակիցներն արդեն ուղևորվել են նշված հասցե և վերացրել խնդիրը։ Արդյունքում՝ կոյուղուց դուրս է բերվել կտորեղենի ու աղբի հսկայական զանգված։

