ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր հատվածից բոյկոտել են միջազգային կազմակերպություններում աշխատանքը։
Այս թեմային Facebook-ի իր էջում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։
- Արարատ Միրզոյանը մեկնում է Ֆրանսիա
- Առանց հասցեականության, բայց Ադրբեջանին ուղիղ ակնարկելով․ Մինսկի խմբի նոր հայտարարությունը
«2,5 տարի պատգամավոր էինք, երբևէ մեր մտքով չանցավ ներքաղաքական գզվռտոցի պատճառով խաթարենք կամ բոյկոտենք հայկական պատվիրակությունների աշխատանքը կամ հրաժարվենք պաշտպանել մեր երկրի շահերը դրսում:
Էլ չեմ խոսում մեր ներկա ծանրագույն վիճակի մասին, որ միջազգային մակարդակով և բոլոր ռեսուրսներով պիտի միասնական կռիվ տալ:
Մի խոսքով` ԱՄՈԹ ՁԵԶ», – գրել է Սամսոնյանը:
